կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-03-15 18:13
Հասարակություն

Աշոտ Փաշինյանը զորամասում է. ՊՆ

Աշոտ Փաշինյանը զորամասում է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը:

«Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են»,- գրել է Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Աշոտ Փաշինյանը Սևանում է, ընտանիքի հետ միասին: