|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. հաղորդում է «Առավոտը»:
Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետևանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լ.Ստեփանյանը զոհվել է:
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երևանի զինվորական հոսպիտալ: