|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ «Ամերիկայի ձայն»-ին հղումով։
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնի աջակցությամբ՝ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
ՀՀ ուղարկված պարագաները կհանձնվեն առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ Շուրջ 17 անուն պարագաներից ընդհանուր թվով 48.118 հատ ստացվել է ՀՀ-ի, իսկ նույնքան անուն պարագաներից թվով 19.986 հատ՝ Արցախի համար։
Մանրամասները դիտեք տեսանյութում: