Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած այս ակցիայի շրջանակներում ախտահանում ենք ավտոբուսներ, կանգառներ, անհատ տաքսի ծառայության մեքենաները, մարդկանց բաժանում ենք ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պաշտպանվելու համար. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ՆԱՈւՄ-ի վարչության ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանը, ով ևս մի խումբ ՆԱՈւՄ-ականների հետ Երևանում մասնակցում էր նախաձեռնությանը։
ՀՀ-ում օրեր առաջ հայտարարված արտակարգ դրության պայմաններում առավել քան կարիք կա քաղաքական տարբեր հայացքների տեր, ընդդիմադիր կամ իշխանական ուժերի մեկտեղման. կանգառներն ու մեքենաներն ախտահանման դուրս եկած ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչների կարծիքն է սա։
«Բնականաբար՝ սա նաև ինչ-որ տեղ օժանդակություն է պետական միջոցառումներին, հակահամաճարակային այն ծրագրերին, որոնք իրականացնում է Առողջապահության նախարարությունը, արտակարգ իրադրության պայմաններում՝ պարետատունը և այլոք»,- փաստեց Հռիփսիմե Արշակյանն՝ ավելացնելով, որ իրենք այս օրերին բարոյապես անթույլատրելի են համարում քաղաքական հողի վրա հակադրվելը և կողքի քաշվելը։
Հասարակության արձագանքից Հռիփսիմեն և ընկերները շատ գոհ են. մարդիկ ոչ միայն չափազանց դրական են ընդունում, այլև շատերի կողմից լսվում են երախտիքի խոսքեր:
«Անգամ մարդիկ կան, որոնք հեռվից իրենք են մոտենում, խնդրում պարագաներ կամ ախտահանել իր մեքենան, գրասենյակի կամ խանութի դռան բռնակները և այլն: Այսինքն՝ մարդիկ կարիք ունեն նման ծրագրերի և աջակցության, և, կարծում ենք, պետական օղակները ևս պետք է նկատի առնեն այս ամենը», - եզրափակեց ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչության ներկայացուցիչը: