կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-13 17:25
Առանց Կատեգորիա

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք թեստավորում կանցնեն. ԱՆ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, նրանք թեստավորում կանցնեն. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք՝  Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ և այսօր պարզ դարձավ ևս 4 կորոնավիրուսակրի առկայության մասին: Այսպիսով վարակված անձանց թիվը հասել է 8-ի: