Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մոր և մանկան մահացությունների յուրաքանչյուր դեպքին հաջորդում են մեր քայլերը, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնում ենք: Այսօր` 2016-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ նրա` առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հրահանգվել է 2017-ի առաջին իսկ 6 ամսվա ընթացքում ունենալ զրույցներ, անցկացնել ատեստավորումներ երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
«900-ից ավելի գինեկոլոգներ կանցնեն թեստավորում, հարցազրույց, որից հետո Աբրահամյանն իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար: Ցավոք, այսօր նախարարությունը չունի լծակներ` կանխելու գործունեությունն այն մասնագետների, ովքեր չեն անցնի թեստավորումը: Սակայն հիմա փոփոխությունների փաթեթ է մշակվում, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան կասեցնելու»,-ասաց Ալթունյանը:
Ի դեպ, առողջապահության նախարարության` 2016-ի բյուջեն կազմել է 89 միլիարդ դրամ, և օպտիմալացման արդյունքում նախարարությունը որոշակի խնայողություններ է արել, ինչի շնորհիվ գալիք տարի ավելի շատ ծառայություններ կմատուցի մեր քաղաքացիներին: