|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ավագ Հ.-ն և հայտնել, որ առաջին հարկի հարևանի գազի բալոնը պայթել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնի պայթունից առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով բնակարանատեր 1947 թ. ծնված Էլզա Մ.-ն և 1994 թ. ծնված Սարմեն Հ.-ն 1-ին և 3-րդ աստիճանի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: