Չինաստանից Իտալիա է գնացել 9 հոգանոց բժիշկների խումբ, որը պետք է օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ. հայտնում է
Yerkir.am-ը՝ South China Morning Post-ին հղումով:
Նշվում է, որ բժիշկները ժամանել են Շանհայից: Նրանք իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանական նյութեր, ընդհանուր առմամբ` 30 տոննա:
Պարզաբանվում է՝ Իտալիայում Չինաստանի դեսպան Լի Ցզյունխուան պարզաբանել է, որ Իտալիայում համաճարակի դեմ պայքարի փորձառության պակաս կա:
Ըստ ԶԼՄ-ի՝ ավելի վաղ Չինաստանից բժիշկներ էին մեկնել նաև Իրան և Իրաք: