|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վաշինգտոնը պետք է ցույց տա ուկրաինական ճգնաժամը կարգավորելու՝ իր ցանկությունը՝ վերացնելով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես անկեղծորեն շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, նրանք պետք է դադարեն թափահարել պատժամիջոցների մահակը»,- ասել է նա՝ առաջարկելով ճգնաժամը կարգավորելու ուղիներ:
Լիցզյանը հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեն սպառնալ Ռուսաստանին և սկսեն օգնել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը։
Դիվանագետի խոսքով՝ «ԱՄՆ-ը շահում է քաոսից»։ Նա կարծիք է հայտնել, որ պատժամիջոցները չեն օգնի վերականգնել խաղաղությունը և չեն նպաստի անվտանգությանը։