Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պայքարելու է կորոնավիրուսի դեմ առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը, հայտնում է BBC-ն:
Էմանուել Մակրոնը Փարիզի շրջանի հիվանդանոցներից մեկն այցելության ժամանակ հայտնել է, որ, գիտնականների կարծիքով, կորոնավիրուսը լավագույն դեպքում կգրանցվի երկրում մինչեւ հաջորդ ամառ:
Ներկայումս երկրում վեց շաբաթ ժամկետով պարետային ժամ է մտցվել: Այն տարածվում է Ֆրանսիայի 46 միլիոն բնակչի վրա:
Էմանուել Մակրոնի խոսքով` պարետային ժամը կարող է մեղմվել, երբ կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը հասնի 3000-5000-ի, ինչպես եղավ օգոստոսի վերջին:
Ընդ որում`, Փարիզի մի շարք հիվանդանոցների ղեկավար Մարտին Հիրշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է առաջինից ավելի վատը լինել: Ըստ նրա` կորոնավիրուսով հիվանդները ներկայումս զբաղեցնում են հիվանդանոցային մահճակալների գրեթե կեսը ամբողջ հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Ուրբաթ երկրում գրանցվել է վարակման 40 000 նոր դեպք, մահացել է 298 հիվանդ: