Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պեկինը խստորեն դատապարտում է Վաշինգտոնին՝ կապված Իրանի հետ համագործակցության համար Չինաստանի որոշ ընկերությունների և անհատների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությանը։
«Իրանի հետ փոխգործակցության պատրվակով ԱՄՆ-ն ՉԺՀ-ի որոշ ձեռնարկությունների և անհատների ներառել է, այսպես կոչված, հատուկ թիրախավորված քաղաքացիների ցուցակում՝ կիրառելով նրանց նկատմամբ պատժամիջոցներ։ Չինաստանը խստորեն քննադատում է դա»,- ասվում է փաստաթղթում։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի իր անխոհեմ ճնշումը։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, մենք վճռականորեն կպաշտպանենք չինական ձեռնարկությունների և անհատների օրինական շահերը»,- շարունակվում է փաստաթղթում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի վերաբերյալ պատժամիջոցների ցուցակում ներառել էր յոթ ֆիզիկական անձանց և վեց ընկերությունների։ Ցուցակում ներառված են Չինաստանի քաղաքացիներ և ձեռնարկություններ, որոնք իբր Իրանին ցենտրիֆուգներ և էլեկտրոնիկա են վաճառել: Սա նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ԱՄՆ քաղաքացիների և բիզնեսի հետ բիզնես վարելու արգելք: