Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան (մոտ 15,5 մլն դոլար) գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման եւ այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրային հեռուստատեսության զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով ՉԺՀ Կառավարության կողմից անհատույց օգնություն է տրամադրվել ներքոնշյալ համաձայնագրերով.
• 2014թ. սեպտեմբերի 24-ին եւ 2015թ. հուլիսի 14-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրերով «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության զարգացման» ծրագրի հետազոտության եւ«Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության հեռարձակման նոր տաղավարի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման» նպատակով հատկացվել է համապատասխանաբար 500 հազ. եւ 580 հազ. չինական յուան՝ 2005թ. հունիսի 13-ին հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնագրով հատկացված գումարից:
• 2015թ. փետրվարի 3-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով չինական կողմը «Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության տեխնիկական վերազինման” ծրագրի իրականացման համար տրամադրել է թվային շարժական հաղորդիչ կայան (HD Digital OB Van) եւ տեղադրել է Հանրային հեռուստաընկերության կենտրոնական կառավարման սարքասրահի ավտոմատացման համակարգը (HD Master Control room), որը հնարավորություն է ընձեռում HD թվային հեռարձակման համար: Նշված ծրագրի ծախսերն իրականացվել են «Հայաստանի Հանրապետությանկառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանկառավարության միջեւ 2013թ. սեպտեմբերի 10-ին եւ 2014թ. դեկտեմբերի 23-ին կնքվածտեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի շրջանակներում հատկացված գումարներից:
• «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ 2015թ. մարտի 25-ին եւ 2016թ. հունիսի 6-ին կնքված տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 120 մլն. չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման հաստատված ծրագրի եւ այլ ծրագրերի քննարկման եւ իրականացման համար: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվել է նախագիծ՝ նոր տեխնոլոգիաներին համապատասխան, բարձր ձայնամեկուսացմամբ եւ ակուստիկայով, 1000 քմ տարածքով հեռուստաընկերության նոր տաղավար կառուցելու վերաբերյալ: Տաղավարը հագեցված կլինի թվային եթերային սարքասրահով եւ տաղավարային այլ տեխնիկայով` լուսային, ձայնային համակարգեր, կամերաներ, կռունկ եւ այլն:
Դրանց հիման վրա ստորագրման է նախապատրաստվում նամակների ձեւով կնքվող համաձայնագիրՀայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման վերաբերյալ, որը կիրականացվի այդ համաձայնագրերով նախատեսված անհատույց օգնության միջոցներից:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին: