Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սպառողին չպետք է հետաքրքրի, թե մեկ ժամ ավտոմեքենան կարմիր գծերի վրա կայանելու համար նախատեսված 100 դրամ վճարից որքան է կազմում ԱԱՀ-ն, որքան է կազմում օպերատորների գումարը և որքան եկամուտ է մնում շահագործողին, դա ծառայություն մատուցողի խնդիրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն՝ անդարադառնալով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխությանը:
«Այդ ամենը պետք է կարգավորի ծառայություններ մատուցողը, բայց ոչ ի հաշիվ սպառողի: Եթե այդ տեմպով շարունակեն, գուցե մյուս տարի էլ դարձնեն 200 դրամ»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ անում են, որ մարդիկ տարվա կեսից տանեն 12000 դրամ վճարում կատարեն տարվա համար: Նշենք, որ 12000 դրամ վճարման համար կայանելը գործում է ոչ թե ամբողջ տարվա համար, այլ մինչև տվյալ տարվա դեկտեմբեր, այսինքն, եթե վարորդները հունվարին չեն կատարել վճարումը, այլ օրինակ օգոստոսին, ստիպված են հունվարից նորից վճարում կատարել:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ շատ են եղել դեպքերը, երբ քաղաքացիները դեկտեմբեր ամսին վճարում են կատարել և պարզել, որ այդ գումարը մինչև ամսվա վերջ էր նախատեսված և կանգնել են փաստի առջև: Անդարդառնալով օպերատորների կողմից սահմանված միջնորդավճարներին՝ Չիլինգարյանն ասաց.
«Օպերատորները սակագին չեն փոխել, կարմիր գծերի համար ծառայություններ մատուցողներն են ամեն ինչ փորձում բարդել քաղաքացիների վրա՝ հավանաբար փորձելով գերշահույթ ստանալ»:
Նշենք, որ այսօր քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։
Փաստաբան Արտակ Խաչատրյանի խսքով՝ խնդիրը նաև օրենսդրական է:
Բանն այն է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ է:
Այսինքն, ենթադրվում է, որ այս օրենքի քողի տակ ծառայություններ մատուցողները կարող են պարբերաբար, առանց հիմնավոր պատճառների բարձրացնել սակագինը: