Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավո՞ր է, որ մի օր վերջ տրվի կամայականություններին: Պարզվում է` ամեն պահի և ամեն տեղ կարող են հայտնվել կարմիր գծեր` շատ հանկարծակի: Դա դեռ բավական չէ, վարորդներին էլ տուգանքի կենթարկեն գծերի հայտնվելուց առաջ այդտեղ մեքենան կայանելու համար, և որևէ պատկան մարմին չկա, որ զբաղվի այս խնդրով և վերջ տա նման կամայականություններին:
Երևանի Շինարարների 8 հասցեում, վարորդների պնդմամբ, իրենք կայանել են իրենց մեքենաները մայիսի 26-ից մինչև հունիսի 1-ը, և այդտեղ կարմիր գծեր չեն եղել, ոչ էլ` որևէ նշան, թե այդտեղ վճարովի ավտոկայանատեղի է:
«Չեմ էլ կասկածել, որ դա վճարովի կայանատեղի է եղել: Շուրջ մեկ շաբաթ կայանելուց հետո` հունիսի 1-ին, նկատել եմ, որ կարմիր գծեր են ավելացել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տուժած վարորդներից մեկը` հավելելով, որ հունիսի 1-ի առավոտյան էլ գծերը չեն եղել, իսկ արդեն երեկոյան հայտնվել են:
Հատկանշական է, որ դրանից հետո վարորդները տույժերի ենթարկվելու մասին նամակներ են ստացել: Վարորդներից մեկը նշեց, որ մայիսի 29-ի և հունիսի 1-ի համար եկած տույժերը ինքը վճարել է, իսկ եթե մյուս օրերի համար էլ լինի, հնարավոր է, որ չվճարի, այլ պայքարի իր իրավունքների համար:
Զրուցեցինք «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ, որտեղից մեզ հայտնեցին` եթե տվյալ օրերի ընթացքում գծանշված է եղել, և նրանք 15 րոպեից ավելի են կայանել, ապա, ցավոք, պետք է վճարեն: Մեր դիտարկմանը, թե գծանշանները հետո են ավելացել, դրանց հայտնվելու մասին վարորդները տեղյակ չեն եղել, ընկերությունից հայտնեցին միայն, որ եթե համաձայն չեն որոշման հետ, կարող են բողոքարկել: