կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 19:49
Աշխարհ

Էրդողանը «շռայլ առաջարկ» է արել Պուտինին

Էրդողանը «շռայլ առաջարկ» է արել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահին առաջարկել է համագործակցություն նավթագազային ոլորտում, իսկ ավելի կոնկրետ՝ համատեղ մշակել սիրիական նավթահանքերը, որոնք գտնվում են Դեյր էզ Զոր նահանգում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով:

Հրապարակված նյութի հեղինակը վստահեցնում է, որ տեղեկության աղբյուրը հենց Թուրքիայի վարչապետն է, նաև պնդում է, որ «եթե Պուտինը չգնահատի այդ շռայլ առաջարկը, այն կստանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ի դեպ, նավթահանքային շրջանը, որն այդքան գրավում է Թուրքիային, ներկայումս վերահսկվում է քրդերի կողմից, որոնց Էրդողանը ահաբեկիչ է համարում:

«Թե ինչ կպատասխանի ՌԴ նախագահն այդ շռայլ առաջարկին, կասկած չկա՝ կմերժի, իսկ Թրամփն իր ծրագրերն ունի սիրիական նավթի հաշվով, և դրանցում Էրդողանը տեղ չունի»,- նշում է Reuters-ը:

Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Թեև որոշում է կայացվել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին, ես որոշել եմ պահպանել վերահսկողությունը նավթահանքերի վրա: Իսկ այդ երկրի սահմաններն ով ուզում է, թող վերահսկի»: Նաև պարզ փաստարկ էր բերել. «Ես սիրում եմ նավթը»: