կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 12:33
Տարածաշրջան

ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար Թուրքիան Պուտինին առաջարկ է արել

ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար Թուրքիան Պուտինին առաջարկ է արել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հարաբերությունները բարելավելու համար համատեղ հանձնախումբ ստեղծել. տեղեկացնում է AA-ն:

«Պուտինը հայտարարում է, որ ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել: Նա ասում է՝ Թուրքիայից առաջին քայլ ենք ակնկալում, մենք էլ ասում ենք՝ այդ քայլերն անելու համար եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք, թող դրա անդամները միմյանց հետ խոսեն, մտքեր փոխանակեն, որոշեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Թող որոշեն՝ պաշտոնակա՞ն, թե՞ ոչ պաշտոնական, ինչպիսի՞ քայլեր ձեռնարկենք, և արդյունքում` համատեղ ելք կգտնենք»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ՌԴ-Թուրքիա հարաբերություններում լուրջ խնդիրներ էր առաջացել Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով: