| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր նավի վրա կորոնավիրուսով վարակված թիվն ավելացել է․ այս պահին ախտահարված է անձնակազմի 230 անդամ. հայտնում է Yerkir.am-ը՝ԱՄՆ ռազմական նավատորմի պաշտոնական կայքին հղումով։
Նշվում է, որ վերջին տվյալներով՝ ստուգվել է անձնակազմի անդամների 79 տոկոսը, և 2037 նավաստիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Մոտ 5000 անձնակազմ ունեցող ռազմանավերի 3 հազարից ավելի նավաստիներ իջեցվել են տախտակամածից և տեղավորվել ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզում։
Հավելվում է՝ նավի վրա մնացել է այնքան մարդ, որքանը բավարար կլինեն նավի «կենսական» գործընթացներին հետևելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավիրակրում վարակի բռնկումն ուղեկցվել է սկանդալով. նավի հրամանատարը նավատորմի ղեկավարությունից պահանջել է ավելի սթափ գործել ու օգնության հասնել անձնակազմին։ Կարճ ժամանակում նրա դիմումը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, որից հետո վերջինիս ազատել են աշխատանքից։ Արդեն այսօր նավատորմի ղեկավար-նախարարն է ազատման դիմում ներկայացրել։