Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Բոլոր պարգևավճարները տրվել են օրենքի համաձայն ու սեփական խնայողությունների հաշվին, և այս երևույթի մեջ որևէ վատ բան չկա, քանի որ սա մարդկանց պարգևատրումն է իրենց աշխատանքի համար. այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Չնայած փաստին՝ մարզպետը չմանրամասնեց, թե ինչքան են կազմել աշխատակիցներին տրված պարգևավճարների չափը, այնուամենայնիվ նա ընդգծեց, որ 107 մարդ աշխատանք է կատարում 127-ի փոխարեն, քանի որ 20 աշխատատեղ դեռևս թափուր է:
«Ինչ-որ տեղ խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետը 77 հազար դրամ է ստանում՝ չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք տեղերում: Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- իր խոսքում նշեց Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Yerkir.am-ն ավելի վաղ հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 220.415.911,00 դրամ (շուրջ 462 հազար դոլար):