Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում 2020 թ. Արցախյան պատերազմի արդյունքում ՀՀ իշխանությունների կողմից թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի բնակիչները։
Պատահաբար կառավարության շենքից դուրս էր գալիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա կարճ զրույց ունեցավ մի քանի քաշաթաղցիների հետ։ Քերոբյանը Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ, տնավեր դարձած Կարեն Մարտիրոսյանին, որը բանկից գումար է վերցրել՝ Կովսականում տուն կառուցելու համար, խորհուրդ տվեց «հանգիստ սնանկանալ» եւ լուծել բանկի հետ ունեցած բոլոր խնդիրները՝ շեշտելով․ «Սնանկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա»։
Բառացի մեջբերում ենք կովսականցու եւ Քերոբյանի միջեւ զրույցը։
Կովսականցի - Պարո՛ն Քերոբյան, մի խորհուրդ տվեք, ամեն շաբաթ ՎՏԲ բանկից ինձ զգուշացում է գալիս՝ վարկերը մարել։ Վարկը, որ վերցրել եմ, Կովսականում տուն եմ սարքել, խաղատուն չեմ գնացել։ Ամսի 6-ին դատ են նշանակել, ես գնամ, դատարանում ի՞նչ ասեմ, կարո՞ղ եք ինձ հուշել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Դե, բան կա, էլի, ասենք՝ հանգիստ կարելի է սնանկանալ, պարտքերը «ջրվում ա»։
Կովսականցի – Այդպիսով իմ վարկային պատմությունը «սեւանում է», եւ եթե նույնիսկ Հայաստանում իմ կյանքը փորձեմ սկսել, չեմ կարողանալու օգտվել վարկերից։ Բայց ես սնանկ չեմ, իմ պատճառով չի եղել այդ ամենը։
Քերոբյան -Նախ ասեմ՝ սնանկ մարդու մեջ ոչ մի վատ բան չկա․․․
Մանրամասները դիտեք տեսանյութում։