կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 12:31
Իրավական

Սպանություն Կապանում. Երկու անգամ կրակել է իր ծանոթի վրա. կա ձերբակալված անձ, որն արդեն խոստովանել է

Սպանություն Կապանում. Երկու անգամ կրակել է իր ծանոթի վրա. կա ձերբակալված անձ, որն արդեն խոստովանել է

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով. Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է):

Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ սպանություն կատարելու կասկածանքով, եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նշելով, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դեռեւս պատերազմի տարիներից իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանով, Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ, երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: