Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Վաղինակ Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: