Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նյու Յորքի բնակիչ Բակի Տուրկոն աղբարկղում հայտարաբերել է ոստիկանության` ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող փաստաթղթեր եւ հրապարակել ինտերնետում. տեղեկացնում է CNN-ը:
Փաստաթղթերը պարունակում են հանձնարարականներ, թե ինչպես պետք է ոստիկանները վարվեն ահաբեկչությունների սպառնալիքի դեպքում, Նյու Յորքի մանրամասն քարտեզներ` տարբեր գրառումներով, նույնիսկ հատուկ ծառայությունների զեկույց: Փաստաթղթերից մեկը շատ թարմ է, թվագրված է այս տարվա մայիսի 11-ով:
Ըստ Տուրկոյի` փաստաթղթերը գցված են եղել Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկի աղբարկղը, եւ իր ուշադրությունը գրավել են «չափազանց կարեւոր», «աշխատանքի ավարտից հետո բոլոր պատճենները ոչնչացնել» դրոշմները:
Հավաստիանալով, որ այդ փաստաթղթերի հրապարակումն իրեն չի վնասի` Տուրկոն դրանք զետեղել է ինտերնետում: Միայն այն բանից հետո, երբ Տուրկոյի էջը կարդացել է ավելի քան 100 հազար մարդ, հատուկ ծառայությունները ուշադրություն են դարձրել դրան:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` փաստթղթերն այնքան էլ գաղտնի չեն, եւ դրանց հրապարակման միակ վնասակար հետեւանքը հարվածն է քաղաքի ոստիկանության վարկանիշին: Նա հայտարարել է նաեւ, որ ծառայողական հետաքննություն է սկսվել: