Էդիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Շնորհավորում եմ, Արցախ
ՀՅԴ-ն ներկայացված կլինի Արցախի Հանրապետության խորհրդարանում: Նախնական արդյունքներով՝ Դաշնակցությունը կստանա 3 մանդատ: Դա մի կողմից Արցախի Հանրապետության անկախության, ապահովության ու անվտանգության համար ՀՅԴ-ի ներդրած ջանքի ու զոհաբերության հաշվեկշիռը չէ, իսկ մյուս կողմից էլ չի նշանակում, որ Դաշնակցությունն այսուհետ իր 3 մանդատի համեմատ է պատասխանատվություն կրելու հայկական երկրոդ հանրապետության հետագա ճակատագրի համար: Այնպես որ ամեն ինչ լավ է:
Շնորհավորում եմ բոլոր արցախցիներին՝ ընտրություններին ակտիվ մասնակցության և այս միասնական հաղթանակի կապակցությամբ: Այո, սա միասնության հաղթանակ էր, Արցախի անկախ պետականության հաղթանակը:
Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին, որոնք մեծապես նպաստեցին Արցախի հաղթանակին ու հաղթեցին Արցախի հետ:
Շնորհավորում եմ Արցախի մեր կառույցի բոլոր ընկերներիս, առանձնաբար՝ Դավիթ Իշխանյանին՝ դաշնակցականին վայել քարոզարշավ ծավալելու և իր խաչը լռելյայն ու պատվով կրելու համար: Հպարտ եմ ձեզնով։
Հատուկ շնորհավորում եմ ՀՅԴ-ի գաղափարական ընտրազանգվածին և բոլոր համակիրներին, որ չնայած մայր հայրենիքում տեղի ունեցող քաղաքական անհասկանալի վայրիվերումներին ու գործընթացներին, ապացուցեցին ՀՅԴ գաղափարների ու տեսլականների հանդեպ իրենց հավատն ու վստահությունը:
Կներեք, հայեր ջան, բայց պետք է ինքնամեկուսացած մի բաժակ խմեմ... Կենացն Արցախի...»։