Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհավոր տոնդ Հայաստանի բանակ
Հունվարի 28-ը Մեր Հայաստանի բանակի օրն է:
Այսօր մենք մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք տալիս նրանց հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն մեր ընդհանուր տան:
Ամանորի իր ուղերձում մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը ասեց որ «Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական, քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը`Սահմանադրությունը: Համոզված եմ,որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար»: Իսկ մեր հասարակության և պետության ազատ, անվտանգ, ապահով զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Որոնք Փառք Աստծո ինքնուրույն և հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները:
Հայոց բանակի զինվոր եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր «Վահանի» ամրությանը և հաստատուն ու միասնական կանգնած ենք Ձեր թիկունքին:
Չէի ցանկանա երբեք որևէ մեկին ասել հայրենասեր եղիր, չէ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու գործում պարտավոր ենք չափազանց ձևով հավասարակշռված ու չափավորված լինենք, լինենք նաև մարդասեր, Աստվածավախ ու Աստվածապաշտ: Սկսվել է 2016 թ. Սխալված չեմ լինի, որ ասեմ բավականին բուռն զարգացումներով, ծանր ու լարված պայմաններում: Դրան զուգահեռ զարգանում են նաև 2015թ. տարբեր իրադարձությունները և երևույթները: Տարին սկսել ենք սահմանից տխուր լուրեր ստանալով:
Բայց մի բան հստակ է, ես հավատում ու վստահում եմ մեր բանակին, մեր անվտանգ և խաղաղ կյանքի երաշխավորին: Խնդրում և կոչ եմ անում այս օրերին երբ հակառակորդը միջազգային գերտերությունների աչքի առջև խախտում է մարդկային հարաբերությունների բոլոր նորմերը, հաշվի առնելով աշխրհաքաղաքական այսօրվա իրավիճակը, երբ միշտ չէ, որ պատմության հասարակական-քաղաքական նույնիսկ աշխարհաքաղաքական զարգացումները ընթանում են իրենց բնական հունով, բնության օրենքներով: Այլ մարդկային հավաքական կամքի ուժի, նույնիսկ սովորական տրամաբանությանը հակառակ:
Սատար կանգնենք մեր բանակին: Ապահովենք դաշնակցային և գործընկերային հարաբերություններ, միջազգային ոլորտում: Պատմության մեջ լինում է այն ինչ լինում է, և ոչ թե այն ինչ պետք է լինի բնության և հասարակական օրենքներով, բնական ընթացքով:
Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվոր, մենք ձեր կողքին ենք ու ամենինչով ապավինելու ենք Ձեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում, միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորները ու վտանգավոր հարևանները «Հաշվի» նստեն մեր հետ:
Այս տարին նշելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձը: Մենք շարունակելու ենք զարգանալ, որպես անկախ պետություն, մենք կկառուցենք մեր երազանքների Հայաստանը հույսով ու հավատով: 2015թ.-ին մենք աշխարհին ապացուցեցինք, որ հարկավոր է ճանանչել, դատապարտել և հատուցել Հայոց ցեղասպանությունը, որ աշխարհում այլևս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ և մենք միասնաբար թույլ չենք տա ինչ-որ մարդկանց և երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը դժբախտ երկրի վերածեն: Մենք ապրելու ենք և արարելու ենք Աշխարհին համաքայլ: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալ, վստահել, սատարել ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը մեր յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով, թող այս տարի մեր բանակի համար լինի «հրամանատարական, պատրաստության տարի»,«Պատրաստված հրամանատար,արեստավարժ բանակ, ապահով հայրենիք կարգախոսով»: Ինչպես իր խոսքում ասել է մեր հարգարժան նախարար Ս.Օհանյանը:
Պաշտպանված հայրենիք-բանակ այդ մասին խոհրելուց առաջ պետք `է ապրենք նրանց հետ, նրանց մեջ, նրանց խնդիրներով,մեր հայրենիք-բանակը սրբորեն պահելու, հզորացնելու համար հանուն մեր անկախության, անվտանգության, խաղաղության:
Շնորհավորում եմ մեր բանակին, ուժ և կորով մեր զինված ուժերին, ժամանակին արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունների: Հանգիստ կյանքը մեր տարածաշրջանում կարելի է ասել հիմա չկա, բայց մեր բանակը ամենինչ անում է, որ ստեղծվի կայունություն, որին ձգտում ենք մենք բոլորս ու տա Աստված մեր բանակը ամենուր հաղթի: Խաղաղություն մեր երկրին, ողջ աշխարհին: Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զին ծառայողներին:
Աստված ապավեն:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան