Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էլ ինչ Թատրոնի միջազգային օր' առանց «Արտավազդ» մրցանակաբաշխության. երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այս տարի մրցանակաբաշխությունն առանձնանում էր, քանի որ երիտասարդների միջև ուժեղ և առողջ մրցակցություն էր ընթանում: «Պետք չէ երազել, որ թատրոնում ամեն ինչ լավ լինի, եթե այդպես լինի, նշանակում է` ինչ-որ բան այն չէ, ինչ-որ հարցում կաղում ենք: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հետաքրքիր ներկայացումներ, լիքը դահլիճներ և բարձր աշխատավարձ»,- ասաց նա:
Անցնենք մրցանակներին: Այս տարի «Արտավազդը» նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Հրաչյա Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակին արժանացավ Արա Երնջակյանը, իսկ բեմանկարչական վաստակի համար հատուկ մրցանակի` Ռոբերտ Էլիբեկյանը: Ժիրայր Դադասյանին նույնպես հատուկ մրցանակ բաժին հասավ' տարվա խոշորագույն թատերական նախագծի՝ Շուշիում «Արծվաբերդ» օպերայի բեմադրության ռեժիսուրայի համար, իսկ Աիդա Սիմոնը հատուկ մրցանակը ստացավ գրական ստեղծագործության և պարային պլաստիկ ինքնատիպ մեկնաբանության համար /«Pro Շամիրամ», Երևանի Հ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն/:
ՀԹԳՄ «Ոսկե մեդալի» արժանացան Սամվել Խոդիկյանը, Արմեն Բայանդուրյանը, Վոլոդյա Գրիգորյանը, իսկ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար պարգևատրվեցին Ժիրայր Կարապետյանը, Արտաշես Հովհաննիսյանը, Մանիկ Նահապետյանը:
***
Գլխավոր դերի դեբյուտ
Նորա Գրիգորյան - (Անուշկա) /«Ամեն ինչ վաճառվում է»/ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Վարդան Կուղյանոսյան - (Վանյա Ժվաչկին) /«Սիրո զոհեր»/ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
***
Լավագույն երիտասարդ դերասանուհի
Մարիամ Ղազանչյան «Մեղրի համը» /Ջո/ Պատանի հանդիսատեսի թատրոն
Նարինե Պետրոսյան «Վերջին ծաղրածուն» /Սալլի/ Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն
***
Լավագույն երիտասարդ դերասան
Սամվել Դանիելյան «Մեղրի համը» /Ջեֆ/ Պատանի հանդիսատեսի թատրոն
***
Լավագույն երիտասարդ Բեմադրիչ
Գոռ Մարգարյան «Մեղրի համը» Պատանի հանդիսատեսի թատրոն
***
Լավագույն երիտասարդական ներկայացում
«Մեղրի համը», բեմ' Գոռ Մարգարյան Պատանի հանդիսատեսի թատրոն
***
Երաժշտական ձևավորում
Վահե Հայրապետյան «Գազանանոց Մադագասկար»
***
Լավագույն սցենոգրաֆիա
Սեդրակ Վելիկոդնի «Առնետները» Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. Թատրոն
***
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար
Արմինե Վերմիշյան «Չար ոգի» /Ջավահիր/ Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական դրամատիկական թատրոն
***
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
Իշխան Ղարիբյան «Մեղրի համը» /Փիթեր/ Պատանի հանդիսատեսի թատրոն
***
Լավագույն կին դերակատար
Շուշան Ղազարյան «Մեղրի համը» /Էլեն/ Պատանի հանդիսատեսի թատրոն
***
Լավագույն տղամարդ դերակատար
Գագիկ Մադոյան «Քեռի Վանյա» /Աստրով/ «Համազգային» թատրոն
***
Լավագույն ռեժիսուրա
Լյուդվիգ Հարությունյան «Առնետները» Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն
***
Լավագույն ներկայացում
Հրաչյա Գասպարյան «Քեռի Վանյա» «Համազգային» թատրոն