Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է «Ալիք Մեդիան»:
Նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ռազմավարական գործընկերության հիմնախնդիրները և համատեղ այլ նախագծեր:
Իրակլի Ղարիբաշվիլին շեշտել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության վրա:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ` կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկրի ՊՆ նախարարն այցելել էր Հայաստան: Նա հանդիպել էր վարչապետի, կաթողիկոսի, Պն նախարարի ու այլ բարձրաստիճան պաշտոնյանեերի հետ: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել էր հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը