|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովն ադրբեջանական պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա:
Ըստ Haberler-ի՝ Հասանովը ներկա է լինելու Իզմիր քաղաքում ընթացող «Efes-2016» միջազգային զորավարժությունների եզրափակիչ փուլին:
Մայիսի 15-ին մեկնարկած զորավարժություններին մասնակցում են 9 երկրների զինվորական պատվիրակություններ: Ադրբեջանը զորավարժություններին մասնակցում է 30 հոգանոց անձնակազմով: Դրանք ավարտվելու են հունիսի 1-ին:
Զորավարժություններին ներկա են գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ու պաշտպանության նոր նախարար Ֆիքրի Ըշըքը: