|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցով ժամանել է Բաքու։ Այս մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը հանդիպել են Բաքու ժամանած՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած ռազմական պատվիրակության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ թուրքական պատվիրակությունը կմասնակցի տոնական միջոցառումներին՝ Արցախի 75 տոկոսի օկուպացիայի օրվա կապակցությամբ, որը նշվում է Ադրբեջանում նոյեմբերի 8-ին։