|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Տեղեկացրել էինք, որ երեկ 14-ամյա երեխա է ընկել Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը: Նրան նախ տեղափոխել են Վանաձորի ԲԿ, հետո արդեն` Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ աղջկա վիճակը կայուն ծանր է:
«Վիճակի մեջ կա փոփոխություն, և կարող ենք ասել, որ կյանքին վտանգ չի սպառնում: Նա պոլիտրավմա է ստացել` կոնքի երկու ոսկրի և երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ: Նրան պետք է վիրահատենք»,- հայտնեց բժիշկը: