|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Լրագրող Տիրայր Մուրադյանը նշում է, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ծեծի է ենթարկվել:
«Կառավարության շենքի մոտ ես անձանց ֆիքսեցի, որոնց վարքագիծը տարօրինակ էր, իրենք իրենց հավաքի մասնակիցների պես չէին պահում: Երբ իրենք նկատեցին, որ իրենց եմ ֆիքսում, տեսադաշտից գնացին, բայց մի քանի րոպե հետո անսպասելի հայտնվեցին՝ ասելով՝ ինչո՞ւ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրողը:
Տիրայր Մուրադյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ Տիրայր Մուրադյանը ստացել է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախ քունք-ծոծրակային հատվածում: Նա նշեց, որ տուժածը պետք է մնա բժիշկների հսկողության տակ: