|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ Արցախում ականի պայթյունից վիրավորվածների առողջության մասին տեղեկություն է տրամադրել:
Ինչպես հիվանդանոցից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի՝ երեք վիրավորներն էլ այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում:
Մանուկյանը հայտնել է նաեւ, որ երեքն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն, հիվանդներից մեկի ոտքն է կոտրված, մյուսի ողնաշարն է վնասվել, իսկ ահա Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ստացել է գլխուղեղի սալջարդ: Առաջիկա ժամերին կվիրահատեն քաղաքապետի վնասված մատը: Ինչ վերաբերում է ողնաշարը վնասած վիրավորին, հիվանդանոցի փոխտնօրենը հավաստիացրել է, որ նա հաշմանդամ չի դառնա, կքայլի, մասնագետներն ամեն ինչ կանեն նրա եւ մյուսների արագ ապաքինման համար: