|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 16-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշով ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջին, վրաերթի է ենթարկել հետիոտն` Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է: «Նա գիտակցության չի եկել, միացված է արհեստական շնչառության սարքին, վիճակը լրջագույն է: Նա ուղեղի ծանր վնասվածքներ է ստացել: Արդեն վիրահատել ենք` ներգանգային տվիչ է տեղադրվել»,- ասաց բժիշկը: