|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ժամ առանձին են բանակցել, այնուհետև նրանց միացել են պատվիրակությունները: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է yerkir.am-ը:
«Խոսել են 3 ժամ: Արդեն կես ժամ էլ՝ պատվիրակությունների հետ»,- ասել է նա:
Պուտին- Էրդողան բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով 14:06-ին: Հիմնական թեման սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է:
Բանակցություններից առաջ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թուրք գործընկերոջ հետ մանրամասն քննարկելու են իրադրությունը, որպեսզի այն չկրկնվի և չխաթարի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք բարձր են գնահատվում: Էրդողանն էլ հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում Իդլիբի իրավիճակը կթեթևանա: