|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները ավարտվեցին:
Այդ բանակցությունները տևել են մոտ 4 ժամ: Կողմերը քննարկել են տնտեսության, միջազգային քաղաքականության հարցեր:
Սոչիում 4 ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան հանդես է գալիս Ռուաստանի հետ առևտրային հարաբերություններում պատժամիջոցների վերացման օգտին: Էրդողանը ցանկանում է վերադառնալ նախկին ռեժիմին, երբ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գոյություն չուներ:
Պուտինը Էրդողանի հետ բանակցությունները համարել է արդյունավետ, առանց կեղծ` դիվանագիտական ավելորդությունների: