կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 16:25
Հասարակություն

Դեպի Եգիպտոս թռիչքներ անող հայկական տուրօպերատորներից մեկը չեղարկել է թռիչքները մինչեւ հունիս

Դեպի Եգիպտոս թռիչքներ անող հայկական տուրօպերատորներից մեկը չեղարկել է թռիչքները մինչեւ հունիս

Դեպի Եգիպտոս չվերթներ կազմակերպող հայկական Sky Tour ընկերությունը հայտարարություն է տարածել թռիչքների ժամանակավոր չեղարկման մասին։

Հայտարարության մեջ նշվել է` ելնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակից՝ կապված կորոնավիրուսի հետ՝ չվերթները դեպի Եգիպտոս չեղարկվում են։ Նշվում է, որ չվերթները կվերսկվեն 06.06.2020–ից։

Հայկական մյուս տուրօպերատորները շարունակում են իրենց թռիչքները դեպի Եգիպտոս։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով մարդու վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: