|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ասեք, որ լավ է ապրել մի այնպիսի մարզում, որի միայն անունը ցնցումների մեջ է գցում Նիկոլին: Սիրելի ժողովուրդ, 18 թվականին իշխանության գալուց հետո ասացին բանակցությունները զրոյական կետից ենք սկսում ու զրոյական կետով հանձնեցին ամբողջ Արցախը: Հիմա համարձակություն ունեն հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի համար զրոյական կետից պատմություն գրել: Ասում են՝ ինչ եղել է անցյալում, անցյալում էր, անէական էր, ճակատագրական սխալ էր: Դուք ո՞վ եք ընդհանրապես, որ մեր ժողովրդի համար նոր պատմություն սկսեք զրոյական կետից: Մենք միասին քաղաքական զրո ենք դարձնելու իշխող ուժին»,- այս մասին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։