|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել:
Ըստ Sozcu-ի՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները փորձել են ներթափանցել Չուքուրջայում գտնվող Գյուվենդաղը ռազմաբազայի տարածք: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է երկու քուրդ զինյալ, 7 թուրք զինվոր վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է:
Միջադեպից հետո Թուրքիայի օդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով և Cobra տեսակի ռազմական ուղղաթիռներով հարվածներ են հասցրել քուրդ զինյալների դիրքերին:
Թուրք-քրդական բախումներ են գրանցվել նաև թուրք-իրաքյան սահմանում: Նշվում է, որ ՔԲԿ-ական գրոհայինների մոտից առգրավվել են մեծ թվով ականանետներ, ինչպես նաև Կալաշնիկովի ինքնաձիգ: