Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ Բիթլիս քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում քրդերի կողմից սպանվել է 2 թուրք զինվոր, 4-ն էլ վիրավորվել են։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունից։
ՔԱԿ-ը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում (Արևմտ. Հայաստան) թուրքական պետության դեմ պայքար է մղում 1984 թվականից։ Երկրի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2012 թ. հայտարարել էր ՔԱԿ-ի հետ պաշտոնական բանակցություններ և ռազմական գործողությունների ավարտի մասին, որը, ըստ Էրդողանի, խլել էր 40.000 մարդու կյանք։ Այդ ժամանակ ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից կալավորված է, 2013 թ. նույնպես հրադադար հայտարարեց։
Երեք տարի տևած հրադադարից հետո Թուրքիայի գործողությունների հետևանքով բախումները դարձյալ սկսվեցին 2015 թ.։