|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2 անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ մանրամասնելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Ըստ դատախազության՝ մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Այսպիսով՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: