| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Բեռլին, Հ1): Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ոչ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։ Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։ Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ, նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։ Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։ Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա»,-նշել է նա։