|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի խորհրդարանի առնվազն վեց պատգամավոր լքել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և միացել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլին, որը նույնպես լքել է «Վրացական երազանքը»:
«Բոլորդ լավ գիտեք, որ մենք Գիորգի Գախարիայի թիմի մաս ենք կազմում, մենք համախոհ մարդիկ ենք և արժեքները մեզ միավորում են: Գախարիայի հետ համատեղ որոշմամբ՝ մենք անցնում ենք նոր կուսակցություն ստեղծելու փուլին։ Մենք հեռանում ենք «Վրացական երազանք»-ից և շարունակում ենք մեր գործունեությունը խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավորներ»,- ասել է Խոջևանիշվիլին:
Հիշեցնենք, որ Գախարիան հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից փետրվար ամսին՝ կուսակցության հետ վրացի ընդդիմադիր Նիկո Մելիայի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։