Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 13:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացական ընկերությունը շանտաժի է ենթարկում հայ ավտոներկրողներին. վերջիններս պահանջում են հետ վերադարձնել գումարը

Երբ վերջին շրջանում մեքենաների հոսքը դեպի Հայաստան քչացել է կապված մաքսազերծման վերաբերյալ փոփոխության հետ, վրացական «Caucasus Auto Import» ընկերությունը սկսել է հրաժարվել վճարել հայ ավտոներկրողների գումարները: Իրենք տեղյակ են բողոքի ակցիաները սկսելու մասին, սկսել են առանձին մարդկանց զանգել, ասել՝ եկեք ձեր փողերը կտանք. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ավտոներկրողներից Էրիկ Հայրապետյանը:

Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում: Ցուցարարները բողոքում են վերոնշյալ կազմակերպության դեմ, որն ապօրինություններ է թույլ տվել ներկրողների հանդեպ: Ըստ Հայրապետյանի երկրորդ խնդիրն այն է, որ ընկերությունը ավել տուգանքներ է սահմանել հայ ներկրողների հանդեպ, շանտաժի  է ենթարկել, որպեսզի ներկրողները մուծեն այդ գումարները:

Վրացական ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ եթե ավտոներկրման ընթացքում մեքենայի հետ կապված անսարքություն է լինում, ընկերությունն է փոխհատուցում այն: Ըստ Հայրապետյանի՝ ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել դա. «Մեքենաներ են գալիս՝ շարժիչը անսարք վիճակում, գնվում է մեքենա, բայց դրա փոխարեն այլ մեքենա է գալիս՝ չաշխատող»:

Ցուցարարների պահանջն այն է, որ վրացական ընկերությունը վերադարձնի մոտ 1.5 մլն դոլար, սակայն ընկերությունն իր հերթին է հայտարարում, որ «հայերի պատճառով 1 մլն 450 հազար դոլար տուգանք է վճարել»: Հայրապետյանը հերքեց այս պնդումը նշելով, որ եթե 10 դոլար ավել տուգանք լիներ, նրանց մեքենա չէին տա և շանտաժ են արել՝ եթե տուգանքները չմուծվի, մեքենա չեն ստանա:

Հայաստանում ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հայ ավտոներկրողները Հայաստանին տվել են բազմամիլինանոց օգուտ՝ մաքսատուրքերի ձևով, իսկ պետությունը այս պահին ձեռքերը լվացած մի կողմ է քաշվել: Ըստ Հովհաննիսյանի՝ եթե գործը հասնի դատարան, կազմակերպությունն ավելի շատ է տուժելու:

Բողոքի ակցիային էին մասնակցում նաև Ղազախստանի իրավապաշտպան ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին ԵԱՏՄ անդամ երկրի՝ Հայաստանի և Վրաստանի միջև առաջացած անախորժությունը: