Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանրամասներ Շիշ բռնողի բանդայի մասին, որին այսօր ձերբակալել են ոստիկանները։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։
«Բանդան կազմակերպել եւ իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը վերացնելու գործողությունը։ Էջմիածինցի հեղինակությունը շատ լուրջ կապեր ունի ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում։ Ակնթարթորեն իրականացվել է քիլերներին ձերբակալելու գործողություն։ Տեսանյութի հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն է եկել իմքայլական պատգամավոր եւ Փաշինյանի աջ ձեռք, Շիշ բռնող մականունով ավազակը։ Պահի սրությունը խորացնում է նաեւ այն, որ Շիշ բռնողի հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է եւ նրա ամենավստահելի մարդը։ Իշխանությունները մի քանի ժամ է՝ փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի բաց թողնեն բանդայի անդամներին։ Ոստիկանությունը չի հանձնվում եւ հայտարարում է, որ քիլերներին բռնել են հանցանքի վայրում։ Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որպեսզի նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ասել է, պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի մասին ամենագաղտնի բնույթի ինֆորմացիայի համար։ Թե ինչով կավարտվի այս ամենը՝ հայտնի չէ, բայց ինֆորմացիան ակնթարթորեն տարածվեց Հայաստանում, եւ անգամ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմն են հենց իսկական մարդ սպանողները»,- գրել է Գաբրելյանովը։