|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ռուսաստանը ամերիկյան ընկերությունների օգտին շանտաժ է համարում Թուրքիայի նկատմամբ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին` ԱՄՆ-ի հայտարարությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է ТАСС-ը:
«Այն, որ պարոն Միթչելը (Ուես Միթչելը` ԱՄՆ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական) հայտարարել է, որ Անկարան կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանից C-400 գնի, հենց շանտաժի փորձ է՝ հաշվի առնելով, որ այդպես կհաջողվի ապահովել ամերիկյան ընկերությունների համար անբարեխիղճ մրցակցություն»,- ասել է Լավրովը: