|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կորոնավիրուսի հաստատված ախտանիշով քաղաքացին իրեն լավ է զգում, ջերմություն չունի՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով հիվանդության պատկերը Հայաստանում։
Նա տեղեկացրեց, որ ժամանակավորապես հատուկ վայրում մեկուսացված քաղաքացիների վիճակը նույնպես այս պահին լավ է, թեև 12 օր դեռ հետևելու են նրանց ինքնազգացողությանը։
Երեկ առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո կառավարությունը արտահերթ որոշում է ընդունել ևս 2 շաբաթով երկարաձգել Իրանի հետ սահմանահատումների ժամանակավոր սահմանափակումները․ նախորդ որոշմամաբ՝ 2 շաբաթով էր սահմանված՝ մինչև մարտի 10-ը, այժմ սահմանափակումները երկարացվում են մինչև մարտի 24-ը։ Ինչպես նաև որոշակի բացառություններ՝ բեռնափոխադրումների մասով, ժամանակավորապես հանվում են՝ նույնպես մնալով սահմանափակումների դաշտում։
Առողջապահության նախարարը իբրև լավ լուր հայտնեց, որ եղանակի տեսությանն է հետևել, այն բարենպաստ է․ «Սուր շնչառական վարակները գրոհում են ձմեռը և նահանջում տաք ժամանակ․ թևակոխում ենք գարուն, որը նպաստում է թե՛ վիրուսների ոչնչացմանը, թե՛ մեր՝ դրսում լինելուն։ Բոլորին բարձր տրամադրություն եմ ցանկանում, հիշեք, որ պետք է ձեռքերը լվանալ, չշփվել սուր շնչառական վարակներ ունեցողների հետ և գանգատների դեպքում դիմել մասնագիտաված հաստատություններ»։
Մանրամասն՝ տեսանյութում․