Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրանքով դիմելով աշակերտներին ու ուսանողներին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է.
«Շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:
Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:
Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի (լուսանկարը՝ ստորև) բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:
Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տնեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին:
Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:
Դե ինչ, ի գործ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը պաստառ էր ներկայացրել, որտեղ նշված է՝ ինչպես է պետք պաշտխանվել կորոնավիրուսից: