|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերին ու նշել, որ այսօր Հայաստանում հիշատակում են այդ օրը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչերին Ադրբեջանը պատասխանեց հայերի դեմ զանգվածային բռնությամբ և ավերածություններով» ու հավելել, որ հարգանքի տուրք մատուցելով՝ ուժեղ հանձնառություն ենք վերցնում՝ կանխել նման հանցագործությունները։
Հիշեցնենք՝ 32 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:
