|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում «այլևս երբեք» հեշթեգով գրառում է կատարել` ոգեկոչել է Սումգայիթի զոհերի հիշատակը:
«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել ու արտաքսվել են Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը: