|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Սումգայիթյան ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Էլսի Լ. Հասթինգսը հետևյալ հայտարարությունն է տարածել:
«Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերին, որոնք միջէթնիկական հակամարտության ողբերգության մաս են կազմում և որը իր գագաթնակետին հասավ Լեռնային Ղարաբաղյան պատերազմում ու հիմք հանդիսացավ հայկական և ադրբեջանական հասարակությունների տարանջատմանը:
1988 թ. այս օրը, էթնիկ տեսանկյունից դրդված և դաժան խմբերը քշեցին հազարավոր հայերին Ադրբեջանից: Ես հույս ունեմ, որ ներկայում շարունակվող բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կմիավորեն համատեղ ջանքերը այս վերքերը փակելու ուղղությամբ և կծառայեն որպես այլընտրանքային պատճառ խաղաղության և համագործակցության համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում է աշխարհի ամենադժվար կարգավորվող և երկարաժամկետ տարածքային և էթնիկական վեճը: Այդ փխրուն` ոչ խաղաղ, ոչ պատերազմական վիճակը լուրջ վտանգ է Հարավային Կովկասի կայունության համար»,– Հասթինգսի խոսքերն է մեջբերում Հելսինկյան կոմիտեի csce.gov կայքը: