| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ 58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ նախարարությունը այս պահին չի զբաղվում հանձնաժողովի ձևավորման հարցերով և խորհուրդ տվեց դիմել կառավարությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ էլ Yerkir.am-ին հայտնեց, որ իրենք այս պահին տեղյակ չեն հարցից, ավելին՝ այդ գործառույթը ԿԳՄՍ նախարարությանն է, ինչից ելնելով էլ Խաչատրյանը հորդորեց դիմել վերստին ԿԳՄՍՆ-ին:
Yerkir.am-ը փորձեց Սամվել Կարապետյանի հարազատներից ճշտել՝ արդյո՞ք նախատեսվում է ստեղծել հուղարկավորման կառավարական հանձնաժողով: Մեզ հետ զրույցի ընթացքում հարազատները տեղեկացրին, որ առավոտից սպասողական վիճակի մեջ են եղել և միայն քիչ առաջ են տեղեկացել ԿԳՄՍ նախարարությունից, որ չի ստեղծվելու կառավարական հանձնաժողով:
Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին. սա է, ըստ ԿԳՄՍ նախարարության, հանձնաժողով չստեղծելու պատճառը:
Հարազատները Yerkir.am-ին փոխանցեցին, որ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի վայրի և ժամի մասին կհայտնեն քիչ ուշ: